ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ընթանում են կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնման աշախատանքներ

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ընթանում են կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնման աշախատանքներ
13.09.2018 | 11:38

Մարզային նշանակության Մ2, Կարմրաշեն ավտոճանապարհի մոտ 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ավարտական փուլում են գտնվում հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման, կողային առուների իրականացման, քարաթափման տեղամասերում ցանցերի տեղադրման, գաբիոնային շարվածքի կառուցման աշխատանքները։

Վերականգնվող ճանապարհահատվածը սկիզբ է առնում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ավտոճանապարհից և ավարտվում Հերհեր համայնքի կենտրոնական մասում։ Վայոց ձորի Հերհեր համայնքի հատվածում կապալառուն՝ «Բլեսկ» ՍՊԸ-ն, ավարտել է հենապատերի կառուցումն ու երկաթբետոնե վաքերի տեղադրումը։ Արդեն անցկացվել են գյուղի հատվածում նախագծով նախատեսված 946 մ խմելու ջրի և 131 մ կոյուղատար գծերը։ Ավարտվել է նաև Հերհերի կենտրոնական հատվածի ասֆալտապատումը։
Այժմ ընթանում է նշված ճանապարհահատվածի խճային հիմքի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Շարունակվում են քարաթափման տեղամասերում ցանցերի, իջատեղերում մետաղական խողովակների տեղադրման և արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքները։ Այս պահին իրականացված աշխատանքների ծավալը կազմում է 42 տոկոս։ Ճանապարհահատվածի վերականգնման ավարտը նախատեսված է 2019թ. փետրվարին։
Վերականգնվում է նաև Սյունիքի մարզի Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից սկսվող, Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով անցնող և մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական մաս հասնող 13 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, կատարում է հողային պաստառի վերականգնման հանույթի, լիցքի, կողային առուների իրականացման, գաբիոնային շարվածքի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։


Տեղեկացնենք, որ նշված ճանապարհահատվածները վերականգնվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ