Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկություններով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ՝ Երվանդ Խունդկարյանին։ Աժ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը մասնակցել է 105 պատգամավորից 88-ը, կողմ 81, դեմ 7:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ։ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը: Աժ-ն այսօր ընտրում է նաև Վճռաբեկ դատարանի դատավոր, Աժ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: