ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը ԱՄՆ ընտրություններին միջամտելու դեպքում օտարերկրացիներին պատժելու հրամանագիր ստորագրեց

Թրամփը ԱՄՆ ընտրություններին միջամտելու դեպքում օտարերկրացիներին պատժելու հրամանագիր ստորագրեց
13.09.2018 | 12:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով օտարերկրացիները կպատժվեն ԱՄՆ ընտրություններին միջամտելու դեպքում: Դեմոկրատները և որոշ հանրապետականներ պնդում են, որ այս գործընթացն առաջ չի գնում և հասցեատերը չի նշվում: Ռազմական և իրավապահ կառույցները զգուշացրել են, որ նոյեմբերի 6-ին Կոնգրեսի ընտրությունները ևս կարող են վտանգված լինել:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ հրամանագիրը պետությանը և գանձապետարաններին տվեց պատժամիջոցների որոշման իրավասություն, որի միջոցով հնարավոր կլինի հաշիվներ սառեցնել, սահմանափակել ճամփորդությունը:
Իրավաբանները պնդում են, որ Թրամփի նոր հրամանագիրը բավականաչափ լավ չի պաշտպանում ամերիկյան ընտրական համակարգը:

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ