Սահմանադրության 108-րդ և Աժ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով` ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նա տեղեկացրեց, որ կեսօրին ԱԺ նիստի ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է Աժ արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում է կայացվելու հանձնաժողովը ստեղծելու մասին։