ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բեռլինի ոստիկանությունը ռիսկային է համարում Էրդողանի պաշտոնական այցը

Բեռլինի ոստիկանությունը ռիսկային է համարում Էրդողանի պաշտոնական այցը
13.09.2018 | 12:21

Բեռլինի ոստիկանությունը շատ ռիսկային է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը երկիր և առաջարկել է իշխանություններին այդ օրերին արտակարգ ռեժիմ սահմանել քաղաքում։ Իրավապահները հատկապես մտահոգված են Գերմանիայում ապրող ու «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցող քրդերի և ծայրահեղ ձախակողմյան գերմանացիների կողմից Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի թուրքական համայնքի հետ հավանական բախումների առնչությամբ։


Թուրքիայի նախագահի այցի ընթացքում Բեռլինում ծառայություն կիրականացնի 10.000 իրավապահ։ Էրդողանը 4 տարվա դադարից հետո առաջին պաշտոնական այցով Բեռլինում կլինի սեպտեմբերի 24-ին։ Գերմանացիների 65,8 տոկոսը չի ցանկանում, որ Էրդողանը Գերմանիա այցի ժամանակ հրապարակային ելույթ ունենա թուրքական համայնքի առաջ։

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ