ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սինձո Աբեն ներկայացրել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի իր պատկերացումը

Սինձո Աբեն ներկայացրել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի իր պատկերացումը
13.09.2018 | 12:22

Մոսկվան ու Տոկիոն պետք է «կոտրեն փոխադարձ անվստահության պատյանը»՝ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց գրանցելու համար` Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովում գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

«Կարևոր է, որ Ռուսաստանի և Ճապոնիայի ժողովուրդների միջև փոխըմբռնումն առաջընթաց գրանցի և պատրաստվի միջավայր՝ տարածքային հարցի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման համար»,- ասել է վարչապետը: Ճապոնիայի վարչապետը կարծում է, որ գործընթացը ժամանակ կպահանջի, Ռուսաստանի նախագահն առաջարկել է համաձայնագիրը կնքել մինչև տարեվերջ: Վարչապետը չի հնչեցրել Կուրիլյան չորս կղզիների պատկանելիության հարցի լուծման հասնելու անհրաժեշտության մասին ավանդական դիրքորոշումը:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ