ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայում հույս են հայտնել, որ Պուտինը կընդունի Մակրոնի հրավերը

Ֆրանսիայում հույս են հայտնել, որ Պուտինը կընդունի Մակրոնի հրավերը
13.09.2018 | 12:24

Փարիզը հուսով է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերն ու նոյեմբերին կայցելի Ֆրանսիա` հայտարարել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը՝ Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:

«Մենք հույս ունենք, և նախագահ Մակրոնն ակնկալում է, որ Պուտինը այնտեղ կլինի այդ կարևոր իրադարձության առթիվ»,- հայտնել է Բերմանը՝ նկատի ունենալով Փարիզում նոյեմբերի 11-ին կայանալիք միջոցառումը՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն հաստատել է, որ Պուտինը դիտարկում է աշխատանքային այցի հնարավորությունը:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ