ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը և Թուրքիան բանակցում են երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ

Ադրբեջանը և Թուրքիան բանակցում են երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ
13.09.2018 | 22:19

Ադրբեջանն ու Թուրքիան բանակցություններ են վարում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ, հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը: Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Թյուրքալեզու երկրների համաժողովում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հորդորել էր դաշնակիցներին հրաժարվել դոլարից և փոխադարձ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով: Անկարան փորձում է ամրապնդել թուրքական լիրան, որը երկրորդ ամիսն է՝ սրընթաց արժեզրկվում է Թուրքիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Վաշինգտոնը օգոստոսից սահմանափակումներ է մտցրել Անկարայի դեմ և սպառնում է ավելի խստացնել, եթե Էրդողանի վարչակազմը ազատ չարձակի ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրասոնին:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ