ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ
13.09.2018 | 22:20

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ապա հայ համայնքի ներկայացուցչների հետ է հանդիպում նախատեսված։


Վաղը այցելության պաշտոնական մասն է՝ տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը լինելու է նաև Փարիզի քաղաքապետարանում:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ