Սեպտեմբերի 13-ին, Աժ պատգամավորների առաջարկությամբ հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է: Հանձնաժողովի կազմի հարցով քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսեց. «Անընդհատ խոսվում է խորհրդարանի լուծարման հարցը, մենք բերում ենք, ուզում ենք Քննիչ հանձնաժողով ստեղծել: Խորհրդարանը պետք է լուծարվի, նոր խորհրդարան ստեղծվի, մենք զբաղվենք լուրջ գործով: Մենք չգիտենք՝ այս խորհրդարանը 2 ամիս լինելո՞ւ է, թե՞ ոչ»: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հարցրեց. «Դուք ժամկետներ գիտե՞ք, պարոն Մարուքյան, ե՞րբ է լուծարվելու խորհրդարանը և ինչպե՞ս: Ես տեղեկացված չեմ»: