Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին: Սրբազան հայրը նախագահին է փոխանցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության հրավերը՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվելիք սուրբ և անմահ պատարագին: Պատարագին հրավիրված են նաև Լիբանանի նախագահ Միշել Աունը, պետական և քաղաքական գործիչներ: