ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Բաբայան. Մենք համանախագահների հետ միշտ քննարկել ենք և Արցախի կարգավիճակին, և սահմաններին վերաբերող հարցեր

Դավիթ Բաբայան. Մենք համանախագահների հետ միշտ քննարկել ենք և Արցախի կարգավիճակին, և սահմաններին վերաբերող հարցեր
13.09.2018 | 22:22

Արցախը՝ որպես լիարժեք կողմ, չի մասնակցում բանակցային գործընթացին` ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացից ՀՀ նախկին իշխանությունների՝ իրեն թողած վերջին փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա, այնտեղ միայն Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին դրույթներ կան:


«Եթե մենք չենք մասնակցում բանակցային բոլոր փուլերին՝ սկսած մտքերի փոխանակումից, վերջացրած կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, նշանակում է, որ որևէ իրավական պարտականություն, պարտավորություն մենք չունենք»,- ասաց նա: Դավիթ Բաբայանը նշեց, որ Ստեփանակերտը միշտ էլ ասել է՝ ադրբեջանա–հայկական հակամարտության կարգավորումը իրենից ենթադրում է երկու հարցերի լուծում.«Դրանք են սահմանների խնդիրը Արցախի և Ադրբեջանի միջև, Արցախի կարգավիճակը: Այս երկու հարցերն են հիմնական: Հակամարտության էությունն է այդպիսին»,- ասաց նա: Դավիթ Բաբայանը նաև հիշատակեց, որ իրենք միշտ են ասել՝ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փաթեթով, ոչ մի հարց բաց չպետք է մնա: «Կարգավորված չէ ոչինչ, եթե կարգավորված չէ ամեն ինչ: Դա Մինսկի գործընթացի փիլիսոփայությունն է: Հետևաբար, մենք հստակ ասում ենք, և երբեք չենք խաղում, հնարքներ չենք բանացնում, որ մենք չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում: Դա անհնարին է: Դա չի եղել, չի էլ լինելու»,- ասաց նա: Ըստ նրա՝ Երևանը ստիպված է դարձել բանակցային կողմ, նաև Ադրբեջանի քաղաքականության արդյունքում Արցախը դուրս է մնացել լիարժեք ձևաչափով բանակցություններից:
«Եվ որպեսզի կարգավորման գործընթացը փակուղի չմտնի, Երևանը շարունակում է մասնակցել բանակցություններին»,- ասաց Դավիթ Բաբայանը:


Հարցին, թե Արցախի իշխանությունների հետ ինչ են քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Մենք համանախագահների հետ միշտ քննարկել ենք և Արցախի կարգավիճակին, և սահմաններին վերաբերող հարցեր: Եվ միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա: Ամեն հանդիպման ժամանակ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ