Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսների հարցազրույցը՝ «Ռուսաստանի կողմից հարցի շփոթեցման ու ստի» հերթական օրինակ անվանելով: «Կառավարությանն ակնհայտ է, որ այս մարդիկ ռուսական ռազմական հետախուզության՝ ԳՀՎ-ի սպաներ են և նրանք չափազանց թունավոր ապօրինի քիմիական զենք են օգտագործել մեր երկրի փողոցներում», - նշել է ԱԳՆ-ն: RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին բացառիկ հարցազրույցում հարձակման համար կասկածվող ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը հայտնել են, որ իրենք որպես զբոսաշրջիկներ են այցելել Սոլսբերի, ոչինչ չեն իմացել Սկրիպալների մասին ու աշխատում են ֆիթնես արդյունաբերությունում, որևէ թունավոր նյութ չեն տարել իրենց հետ Մեծ Բրիտանիա ու նույնիսկ չեն իմացել՝ որտեղ է Սկրիպալների տունը Սոլսբերիում: