ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գ. Համբարյանը բաց նամակը՝ ԱԱԾ պետին

 Գ. Համբարյանը բաց նամակը՝ ԱԱԾ պետին
13.09.2018 | 22:29

Հարգարժան պարոն Վանեցյան,
Այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում: Անկախ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ վստահությունից՝ ստիպված ենք արձանագրել, որ փաստացի, պաշտոնապես հաստատվեց մեր մտահոգություններն ու մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ շարունակվում է ՀՖՖ գործադիր կոմիտեն իշխանության յուրայիններով համալրելու նախորդների արատավոր պրակտիկան: Ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ ևս գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամներ: Այլ կերպ ասած, մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն ֆուտբոլային աշխարհի հետ, և նրանցից ոմանց միակ արժանիքը կառավարության անդամ լինելն է: Եթե նախկինում ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկված էին ՀՀԿ-ականներ, այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են նրանց փոխարինել: Այսինքն՝ մոտեցումներն ու սկզբունքները նույնն են մնացել: ՀՀ վարչապետի ու նոր կառավարության հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ՝ խնդրում ենք բացատրել ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել, օրինակ, Առողջապահության նախարարին, որ նախարար նշանակվելուց անմիջապես հետո բազմաթիվ սկանդալների հեղինակ է և իր գործողություններով ու հայտարարություններով արժանացել իր իսկ ղեկավարած ոլորտի մասնագետների, մեղմ ասած, բացասական վերաբերմունքին: Եթե իրոք նախարարն ուներ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչո՞ւ էր զորակոչվել, իսկ եթե չուներ խնդիր ու ծառայության ընթացքում է ձեռք բերել այդ ծանր հիվանդությունը, ինչպե՞ս է այն համատեղում ՀՀ նախարարի պաշտոնի հետ և ինչպե՞ս է այն համատեղելու ՀՖՖ գործկոմի անդամի պարտականությունների հետ: Ուսումնասիրեք, պարո՛ն Վանեցյան, բժշկական հանրությունը վստահ է, որ հաստատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն:


Հիմա դառնալով բուն թեմային՝ ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Ժամանակն է գործնականում ապացուցեք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ու ֆուտբոլի նկատմամբ պետության վերաբերմունքի հարցում ևս իրավիճակ է փոխվել:
Վերջապես, բոլորս էլ ուզում ենք ուրախանալ մեր ֆուտբոլի հավաքականի հաջողություններով»:
Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները:


ՀՖՖ գործկոմի անդամներ առաջադրվել են հետևյալ թեկնածուները՝
1. Արթուր Վանեցյան
2. Արմեն Նիկողոսյան
3. Արմեն Մելիքբեկյան
4. Կարեն Շաբոյան
5. Արսեն Թորոսյան
6. Ժաննա Անդրեասյան
7. Սուրեն Պապիկյան
8. Խաչատուր Ադումյան
9. Արեն Մկրտչյան
10. Արթուր Օհանյան
11. Ռուբեն Ռուբինյան
12. Սուրեն Աբրահամյան
13․ Ալեն Սիմոնյան
14․ Հիրաչ Յագան
15. Թովմաս Գրիգորյան
16. Մարինա Թաշչյան
17. Հակոբ Սիմիդյան

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ