ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանում հավատարմագրված երկրների դեսպանները ճանաչողական այցով ժամանել են Հայաստան

Վրաստանում հավատարմագրված երկրների դեսպանները ճանաչողական այցով ժամանել են Հայաստան
15.09.2018 | 00:00

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ