ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է «Հյուրիյեթի» տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և դիմել սահմանն անցած թուրք պատանուն հանձնելու խնդրանքով։
«Նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել», - ընդգծեց Բալայանը: Վերջին օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում 16-ամյա Ումութ Ալի Օզմենի պատմությունն է, նաո երկու ամիս առաջ հատել է հայ-թուրքական սահմանը և բերման ենթարկվել հայ իրավապահների կողմից։