ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիայում 2011-ից հետո առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Սիրիայում 2011-ից հետո առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
16.09.2018 | 23:16

Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների ընտրողները վերջին վեց տարում առաջին անգամ մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: 40,000 թեկնածուներ մրցում են տեղական վարչակազմերում 18,500 տեղերի համար, հաղորդում է SANA գործակալությունը: Սիրիայի պետական հեռուստաընկերությունները տեսանյութեր են հրապարակել մայրաքաղաք Դամասկոսում, Տարտուսում և Լաթաքիայում, Դեյր Զորում տեղի ունեցած քվեարկության ընթացի մասին:
Վերջին անգամ Սիրիայում կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ընտրություններ են տեղի ունեցել 2011-ի դեկտեմբերին՝ յոթամյա քաղաքացիական պատերազմից մի քանի ամիս առաջ:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ