ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկո Մաաս. Էրդողանի հետ քննարկելու շատ հարցեր կան

Հայկո Մաաս. Էրդողանի հետ քննարկելու շատ հարցեր կան
17.09.2018 | 13:12

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սպասվող բեռլինյան այցի մասին, նշել է, որ նրա դեմ հնարավոր բողոքի ցույցերը չպետք է դառնան այցից հրաժավելու պատճառ։ Մաասը նշել է, որ բողոքի ցույցերը Գերմանիայի ժողովրդավարական իրականության մի մասն են։


«Սակայն դրա արդյունքը չպետք է լինի հարգելի Էրդողանի չգալը։ Մենք նրա հետ քննարկելու շատ հարցեր ունենք»,-ասել է Մաասը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ