ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Deutsche Bank-ը 450 մլրդ եվրո ակտիվներ դուրս կբերի Լոնդոնից

Deutsche Bank-ը 450 մլրդ եվրո ակտիվներ դուրս կբերի Լոնդոնից
17.09.2018 | 13:31

Գերմանիայի Deutsche Bank խոշորագույն բանկը ծրագրում է Լոնդոնից 450 մլրդ եվրո ակտիվներ տեղափոխել Ֆրանկֆուրտ Եվրոպայի կենտրոնական բանկ` Financial Times թերթը: ԵԿԲ-ն պնդում է, որ Deutsche Bank-ը պետք է 75 տոկոսով նվազեցնի իր կապիտալը Մեծ Բրիտանիայում, որպեսզի Լոնդոնի նրա մասնաճյուղը համապատասխանի այն չափանիշներին, որոնք սահմանված են եվրոպական բանկերի՝ երրորդ երկրներում գտնվող մասնաճյուղերի համար: Մեծ Բրիտանիան նման երկիր կդառնա 2019-ի մարտին ԵՄ-ից դուրս գալուց հետո: Լոնդոնում Deutsche Bank-ի ակտիվները կազմում են 600 մլրդ եվրո:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ