ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երկրաշարժ Սյունիքի մարզում

Երկրաշարժ Սյունիքի մարզում
18.09.2018 | 13:02

Երեկ ժամը 22:18 Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 39.39 աստիճան և արևելյան երկայնության 45.99 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստանի Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 2-3 բալլ, երկրաշարժը զգացվել է Դաստակերտում:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ