ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սեպտեմբերի 21-ի միջոցառումները կլինեն աննախադեպ

Սեպտեմբերի 21-ի միջոցառումները կլինեն աննախադեպ
18.09.2018 | 13:04

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Այս միջոցառումն իր տրամաբանությամբ տարբերվող և աննախադեպ կլինի իր սփռվածությամբ ու ապակենտրոնացմամբ։ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները կլինեն փակ ավտոերթևեկության համար», - ասաց նա։ Միջոցառումը կանցկացվի «Դու անկախ ես» կարգախոսով։ Բաղրամյան 26-ում տեղի կունենա վարչապետի ընդունելություն, որտեղ սպասվում են անակնկալներ:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ