ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պակիստանի դատարանն ազատ է արձակել նախկին վարչապետ Նավազ Շարիֆին

Պակիստանի դատարանն ազատ է արձակել նախկին վարչապետ Նավազ Շարիֆին
19.09.2018 | 22:52

Պակիստանի դատարանը որոշել է ազատ արձակել կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա 7-10 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Նավազ Շարիֆին, նրա դստերն ու փեսային: Իսլամաբադի գերագույն դատարանն այս որոշումը կայացրել է Շարիֆի փաստաբանների բողոքարկման հիման վրա:


Նախկին վարչապետը դատապարտվել էր Լոնդոնում թանկարժեք բնակարանի առուվաճառքի անօրինական գործարք իրականացնելու համար:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ