ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանի համար լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանի համար լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը
19.09.2018 | 22:55

Facebook-ի իր էջում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պետական մոտեցումները: Ափսոս, որ Թրամփի հետ պաշտոնական հանդիպումը այդպես էլ չի ստացվում...»:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ