ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանը գիսաստղ է, որը շատ արագ է այրվում

Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանը գիսաստղ է, որը շատ արագ է այրվում
19.09.2018 | 22:56

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант»-ին հարցազրույցում հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում:


«Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել... Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում այն բանի մասով, թե ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում», - ասել է նա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել: «Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր», - ասել է Ռ. Քոչարյանը: Մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից: «Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Բայց գիտե՞ք, իշխանության հնարավոր է գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմության մեջ շատ են նման օրինակները: Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալը և շատ ավելի բարդ՝ դրանից հեռանալը: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ և իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են խնդիրներ կուտակվել: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է», - ասել է Հայաստանի երկրորդ նախագահը: Նրա խոսքով՝ չորս ամիսը բավարար է՝ հասկանալու, թե որքանով են իշխանություններն իրավասու, ինչ արժեքների վրա են հիմնվում, և կարող են համակարգային աշխատանք կատարել, և այդ ընթացքում նա հասկացել է, որ նոր իշխանությունը «քաոսային է, տնտեսական իրավիճակին չի տիրապետում, չունի գործողությունների հստակ ծրագիր: Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ»:


«Կա բավականին վառ առաջնորդ, սակայն պոպուլիզմի նրա անզուգական ձգտումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմն՝ Ուգո Չավեսի ոճով: Եթե համեմատեք նույնականությունը, շատ նման է», - նշել է Ռ.Քոչարյանը: Ըստ նրա, Փաշինյանը, գուցե, երկնաքար կամ գիսաստղ է, որը շատ արագ այրվում է:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ