Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
21.09.2018 | 22:23

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել: Նրա աջ ոտնաթաթի բուժզննումը պարզվել է, որ Մխիթարյանը վնասվածք ունի և որոշ ժամանակ չի խաղա: Նա կարող է բաց թողնել «Էվերտոն»-ի դեմ առաջիկա հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հաղթեց «Վորսկլա»-ին (4:2): Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ