ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը
23.09.2018 | 13:16

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգում՝ Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա օրակարգին և նախատեսված հանդիպումներին: Զախարովան լրագրողներին տեղեկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումների մասին: Այս տարի ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի՝ բարձր մակարդակով նստաշրջանում կղեկավարի ԱԳ նախարար Լավրովը:


Զախարովայի խոսքով՝ արդեն նախատեսված է, որ Լավրովը հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ