ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե վարչապետի մասնակցությունը քարոզարշավին ավագանու ընտրություններից մի քիչ շեղեց։ «Եթե խոսում ենք, որ վարչական լծակներ չպետք է օգտագործվեն, արդյո՞ք վարչական լծակի օգտագործում չէ վարչապետի այդ մասշտաբի մասնակցությունը ընտրություններին», - ասաց Մանուկյանը։