ԱՄՆ-ը դատապարտել է երեկ Իրանում զորահանդեսի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվել է առնվազն 25 և վիրավորվել 60 մարդ: Իրանի իշխանությունը հայտարարել է, թե այդ ահաբեկչությունն «իրականացրել են Ամերիկայի խամաճիկները»: ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտարարել է, որ «Ամերիկայի ժողովուրդը ահաբեկչության դեմ պայքարում սատարում է Իրանի ժողովրդին և ցավակցություն է հայտնում այդ դժբախտության կապակցությամբ»: