ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Ռուսաստանին, պնդելով, թե Մոսկվան չկարողացավ ապացուցել իր օգտակարությունը Սիրիայի և Ուկրաինայի հարցերում: «Նախագահ Թրամփը փորձեց հարաբերություններ հաստատել և փոխել ստեղծված իրավիճակը, սակայն մենք հաջողության չենք հասել, գոնե այս պահին»,- NBC-ին ասել է Մայք Պոմպեոն: Նա ընդգծել է՝ չնայած որոշ հարցերում ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են, սակայն երկու երկրների դավանած արժեքներն արմատապես տարբեր են: