ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81․06 տոկոսը

Նախնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81․06 տոկոսը
24.09.2018 | 11:31

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը: ԿԸՀ կայքում հրապարակված են բոլոր 475 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81․06 տոկոսը: «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է ձայների 6.65, «Լույս» դաշինքը՝ 4.99 տոկոսը: Մյուս 9 քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն, «Երկիր Ծիրանի» և «Օրինաց երկիր» կուսակցություններն են ստացել 1 տոկոսից ավելի ձայներ:


Կիրակի երեկոյան ԿԸՀ հրապարակած տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 370 հազար 323 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի՝ 848 հազար 343, 43․65 տոկոսը:
Ընտրություններին մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», ՀՅ Դաշնակցություն, «Հայք» («Հայկազուններ»), Ռեֆորմիստների, «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Երևանի հանրություն», «Երևանցիներ», «Իմ քայլը» և «Լույս» կուսակցությունների դաշինքները: Այդ ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և քաղաքապետի թեկնածուներն են` Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մանուել Գասպարյանը, Միքայել Մանուկյանը, Գևորգ Հովսեփյանը, Արտակ Ավետյանը, Մհեր Շահգելդյանը, Անահիտ Թարխանյանը, Արարատ Զուրաբյանը, Հայկ Մարությանը և Արտակ Զեյնալյանը:
Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք քաղաքական ուժերը:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ