ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ժառանգություն»-ը շնորհավորել է երևանցիներին, «Իմ քայլը» դաշինքին, Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին

«Ժառանգություն»-ը շնորհավորել է երևանցիներին, «Իմ քայլը» դաշինքին, Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին
24.09.2018 | 11:34

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ Հայաստանի վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ:

«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու», - ասված է հաղորդագրությունում: Կուսակցությունը նաև շնորհավորում է նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումն իրենց մասնակությամբ կայացնելու համար, և ամենաբարին մաղթում նրանց բոլորին:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ