Աժ ՀՀԿ խմբակցությունում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում` «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, ինչի մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց․ - «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց մենք, ինձ թվում է, Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ մենք կունենանք, որովհետև մինչև ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Եվ ինձ թվում է, որ մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը»: