ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ավելի լավ է գետինը մտնենք, երբ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք

Նիկոլ Փաշինյան. Ավելի լավ է գետինը մտնենք, երբ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք
24.09.2018 | 22:59

Ավելի լավ է գետինը մտնենք, երբ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Դա, ըստ էության, կնշանակի, որ մենք հակասում ենք մեր բոլոր գործողություններին», - ասաց նա։ Նա ընդգծեց՝ իհարկե, հասկանում է, որ աչքը տեսածից է վախենում։ «Բայց մեր աչքը հիմա տեսնում է բաներ, որոնցից ոչ թե պետք է վախենալ, այլ՝ հպարտանալ», - ասաց վարչապետը։ Նա շեշտեց՝ իսկապես հպարտանում է հայ ժողովրդով։ «Հայաստանում քաղաքական պրոցեսներն ամբողջությամբ գտնվում են ձեր հսկողության ներքո ու այս իրողությունչը չի փոխվելու», -ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ