ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բիժան Նամդար Զանգանե. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը

Բիժան Նամդար Զանգանե. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը
24.09.2018 | 23:00

ԱՄՆ-ին չի հաջողվի «իրականացնել երազանքը» և իրանական նավթը դուրս մղել աշխարհի շուկաներից` հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Միջնաժամկետ հեռանկարում դա հնարավոր չէ: Բայց ԱՄՆ-ը կարճաժամկետ հեռանկարի պլան ունի՝ նպատակ ունենալով Իրանից նավթի արտահանումը զրոյի հասցնել թեկուզև մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի իրականանա», - ասել է Զանգանեն: Նա նաև նշել է, որ նավթի գները նվազեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՕՊԷՔ-ին ուղղված պահանջը դրական արձագանք չի գտել սեպտեմբերի 23-ին Ալժիրում կայացած հանդիպմանը: Զանգանեի խոսքով՝ ալժիրյան հանդիպման մասնակիցները նավթի արդյունահանումն ավելացնելու անհրաժեշտություն չեն տեսել:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ