ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մոսկվայի` S-300 տիպի հակաօդային պաշտպանության հրիթռներ Սիրիա առաքելու որոշումը: Հեռախոսազրուցի ընթացքում Պուտինը նշել է, որ այդ որոշումը համարժեք է Սիրիայում ստեղծված կացությանը: Անդրադառնալով ռուսական Իլ-20 հետախուզական օդանավի կործանմանը՝ նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել բացառապես Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների հետևանքով: