Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառել, որ Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցային քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ: ԱՄՆ NBC հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե կիրագործի Իրանը՝ նեղուցը նավթ տեղափոոխող նավերի համար փակելու իր սպառնալիքը, նախագահը ասել է, որ չի բացառում: «Եթե ԱՄՆ-ը ցանկանում է ուժ կիրառել, որ պատժամիջոցների օգնությամբ սահմանափակի Իրանի նավթային արդյունաբերությունը, դա անկասկած համապատասխան արձագանք կառաջացնի»,- հայտարարել է Ռոհանին
Հարցին, թե այս հայտարարությունը նախազգուշացու՞մ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ռոհանին պատասխանել է, որ սա առաջին հերթին իրականությունն է՝ հավելելով, որ Պարսից ծոցում գտնվող նավարկելի նեղուցը միշտ պետք է բաց ու անվտանգ լինի: