ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ազևեդո. Առևտրային պատերազմում հաղթող չի լինի

Ազևեդո. Առևտրային պատերազմում հաղթող չի լինի
25.09.2018 | 22:20

Առևտրի բնագավառում լայնածավալ պատերազմը ծանր հարված կհասցնի համաշխարհային տնտեսությանը, և ոչ մի կողմ առևտրային պատերազմից հաղթող դուրս չի գա` Բեռլինում գումարված տնտեսական համաժողովում ասել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն:

Անդրադառնալով առևտրի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հետզհետե սրվող առճակատմանը, նա ասել է, որ վտանգի մասին նախազգուշացնող ազդակներն արդեն ակնհայտ են: «Առճակատման շարունակումը սպառնում է կայունությանը, զարգացմանը և աշխատատեղերի աճին», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ

ր դեմ ես