ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփն ու Մակրոնը միմյանց հանդեպ սառել են

Թրամփն ու Մակրոնը միմյանց հանդեպ սառել են
25.09.2018 | 22:21

ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հրաժարվել են բարեկամական գրկախառնություններից ու սիրալիրություններից, հայտնում է Associated Press-ը: Երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում նախագահները հանդիպել են ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում:

Հերթապահ ձեռքսեղմումից հետո նրանք անմիջապես գործին են անցել՝ քննարկելով Իրանի հետ միջուկային գործարքի, Սիրիայի և ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև առևտրի հարցերը: Չնայած Թրամփի և Մակրոնի հարաբերությունների որոշ «սառնությանը», նրանք, նախկինի նման, բարեկամաբար են տրամադրված, ընդգծում է գործակալությունը: Սակայն «բրոմանսը» (տղամարդկանց սերտ ընկերական հարաբերություններ), որի մասին նախկինում լրատվամիջոցները հաճախ էին գրում, նրանց միջև կարող է այլեւս չլինել:


Դեռևս մեկ ամիս առաջ Associated Press-ը նշել էր, որ Մակրոնը Թրամփի հանդեպ վերաբերմունքը փոխել է: Դա արտացոլվել էր նրա ելույթում, որում նա հատուկ ուշադրություն էր դարձրել ԵՄ շահերի առաջնահերթությանը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ