ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը Ռուհանիին «հիանալի մարդ» է անվանել՝ չբացառելով նրա հետ հանդիպումը

Թրամփը Ռուհանիին «հիանալի մարդ» է անվանել՝ չբացառելով նրա հետ հանդիպումը
25.09.2018 | 22:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիի հետ հանդիպելու ծրագրեր դեռ չկան, սակայն ապագայում դա հնարավոր է: Նախօրեին Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունների համար Թրամփը պետք է միջուկային գործարքին վերադառնա, որից ԱՄՆ-ն դուրս եկավ այս տարվա մայիսին: «Ես նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպելու ծրագրեր չունեմ: Ապագայում հնարավոր է: Ես վստահ եմ, որ նա, անկասկած, հիանալի մարդ է»,-գրել է Թրամփը:
Օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի գործողությունները Իրանում կառավարության տապալմանը կարող են հանգեցնել:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ