Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Օրանժ» ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ»-ը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա հետաքրքրված է հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումով: Արմեն Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին: