ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Ղարաբաղում զորախաղերի կապակցությամբ

Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Ղարաբաղում զորախաղերի կապակցությամբ
25.09.2018 | 22:27

Ադրբեջանը «լարվածությանն աճին ուղղված սադրանք» է անվանել Լեռնային Ղարաբաղում զորավարժություններ անցկացնելու հայկական ուժերի նախաձեռնությունը: Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումները սեպտեմբերի 25-28-ը զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի ՊՆ տարածել է հայտարարություն, որի համաձայն, «թշնամու օդուժը կոչնչացվի, եթե փորձի մոտենալ ադրբեջանական բանակի դիրքերին»:

Նախարարության փոխանցմամբ, «հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի քաղաքական և զինվորական ղեկավարությունն է կրելու»:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ