Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Ամերիկան գրանցել է առաջխաղացում, որը երբևէ մինչ այդ որևէ վարչակարգ չի ապահովել: Թրամփը գովեստով է խոսել ԱՄՆ-ում տնտեսական զարգացման և աշխատատեղերի թվի աճի մասին: Նա ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի քայլեր ձեռնարկել ամերիկյան տնտեսությունը զարգացնելու և պաշտպանելու համար:
Անդրադառնալով միջազգային հարաբերություններին, նա նշել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ արդյունավետ բանակցությունները և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի մեկնարկը:
Նա ասել է, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ, քանի դեռ չի իրականացվի ապամիջուկայնացումը: Թրամփի փոխանցմամբ, Վաշինգտոնը հաջողությամբ է իրագործվում նաև Մերձավոոր Արևելքի տարածաշրջանում քաղաքականությունը:
Խոսելով Սիրիայի մասին, նա ասել է, որ տարածաշրջանում ապակայունացնող քայլեր է կատարում Իրանը, որը սատարում է ահաբեկիչներին, միջամտում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին և միաժամանակ հալածում է սեփական ժողովրդին: «Մենք չենք կարող թույլ տալ «Մահ Ամերիկային» վանկարկող և Իսրայելի ոչնչացման նպատակի մասին խոսող ռեժիմին ձերք բերել միջուկային զենք և այն կրող հրթիռներ»,- ասել է Թրամփը: