ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդմոն Մարուքյան. Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է

Էդմոն Մարուքյան. Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է
25.09.2018 | 22:32

Կառավարությունը պետք է բանակցություններին մասնակցող քաղաքական ուժերին ներկայացնի Ազգային ժողովը ցրելու իր տարբերակները, իսկ նրանք էլ՝ ձևակերպեն փաստաթուղթ, որում ձևակերպված կլինեն նաև երաշխիքները` ասել է ԱԺ «Ելք » խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ առաջարկներ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱՄՆ-ից վերադառնալուն պես կսկսի բանակցություններն՝ ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ:

«Նախ՝ մենք նոր չենք ասել, որ ԱԺ-ն պետք է ցրվի, և պատրաստ ենք ցրմանը, դա հայտարարել ենք Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց անգամ առաջ. Այսինքն՝ նոր խորհրդարանը պետք է արտացոլի նոր քաղաքական իրավիճակը: Ինչ վերաբերում է, թե ինչ պայմաններ կան, և կամ ով ինչ պետք է առաջարկի, կարծում եմ, որ պետք է կառավարությունն առաջարկի, և տարբերակը, որը պետք է առաջարկվեր ԱԺ-ն ցրելու հետ կապված, մենք մի քանի անգամ առաջարկել ենք, դա հրաժարականի տարբերակն է, իսկ մյուս տարբերակը 100-օրվա հանրահավաքի ժամանակ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:
Դա սահմանադրական փոփոխությունների միջոցով ճանապարհն էր: Ես այս պահին այս 2 ճանապարհը գիտեմ՝ ԱԺ-ն ցրելու»: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ լուծումը պետք է գտնվի կոնսենսուսային ճանապարհով, այսինքն՝ քաղաքական ուժերով պետք է հավաքվեն, համաձայնության գան, որ տվյալ ճանապարհով Ազգային ժողովը ցրվում է, երաշխիքներ ստանան և ստորագրեն:


«Պետք է փաստաթուղթ ստորագրվի, կետեր լինեն, որոնցից մեկը, օրինակ, ասում է, որ որևէ ուժ չի պաշտպանելու այլ թեկնածուի օգտին: Այսինքն՝ լինի քաղաքական պայմանավորվածություն, ստորագրվի բոլորի կողմից, լինի հայտարարություն՝ ստորագրված, և վարչապետը հանգիստ հրաժարական տա, սպասի 14 օր, որից հետո խորհրդարանն իրավունքի ուժով ինքնալուծարվի և նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ներկայացրեց Էդմոն Մարուքյանը:


Հարցին` եթե արտահերթ ընտրությունները լինեն նոյեմբերին, կհասցնեն պատրաստվել, Մարուքյանը պատասխանեց. «Մենք խնդիր չունենք. որ օրն էլ ընտրությունները կազմակերպվեն, մենք պատրաստ ենք, որովհետև Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ այս պահին ողջ քաղաքական ներկապնակի մեջ մենք երրորդ ուժն ենք»:
Դիտարկմանն էլ, թե հայտարարում են, որ 3-րդ ուժն են, սակայն անգամ քաղաքապետարանում ներկայացված լինելու 6 տոկոսանոց արգելքը չհաղթահարեցին (հիմա ներկայացված են լինելու, քանի որ ըստ օրենքի՝ առնվազն 3 ուժ պետք է լինի ավագանու կազմում) և, հետևաբար, ընտրություններից վերակազմավորվելու խնդիր չեն տեսնում՝ չհաշված՝ մյուս ուժերը, որոնք առհասարակ, 0.19, 022 տոկոս քվե էին հավաքել, նա արձագանքեց. «Այդ եմ ասում, հիմա դուք 25 օր առաջ ստեղծված «Լույս դաշինքին» համեմատում եք 15 տարի առաջ ստեղծված ուժերի հետ, որոնք ունեն մեծ ռեսուրսներ: Տեսեք՝ ԲՀԿ-ն ստեղծվել է 15 տարի առաջ, մենք՝ 25 օր, բայց «Լույս» դաշինքն ուղղակի հետապնդում էր «Բարգավաճին»»:

Նա նաև նշեց՝ սեպտեմբերի 23-ին Երևանում ընտրություններ չէին, վստահության հանրաքվե էր, որին մասնակցելիս «Լույս» դաշինքը ստացել է ոչ թե այն ձայները, որ պետք է ստանար: Հարցին, թե հնարավոր է, որ նման բան ԱԺ ընտրությունների ժամանակ էլ տեղի ունենա, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ որևէ բան չի բացառում, բայց ասաց. «Պետք է նաև լինեն մոտեցումներ, որ այլևս քարոզարշավի ժամանակ սև ու սպիտակի ու նման մոտեցումներ չդրվեն, այլապես դա չի կարող համարվել հավասար մրցակցային ընտրություն: Մենք պետք է հասկանանք, որ արդար ընտրություններն առանց ընտրակաշառքի ընտրություններ չեն, արդար ընտրությունները կոմպլեքս պայմաններ ու չափանիշների համախումբ է, որը պետք է ապահովել՝ համարվելու համար ազատ ընտրություն: Հիմա ես նորմալ եմ նայում Երևանի ընտրությունների արդյունքներին այն առումով, որ սա հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն էր, որը վարչապետը վերածեց վստահության և պառլամենտը ցրելու հանրաքվեի, որին մենք էլ ենք կողմ: Բայց այլևս հեղափոխությունը պաշտպանելու խնդիր չպետք է դրվի, որովհետև այն պաշտպանված է, և վարչապետն արդեն 2 անգամ է՝ իր ելույթներում նշում է, որ չկա հակահեղափոխություն, չկա նման վտանգ»,-ավելացրեց «Լուսավոր Հայաստանի» նախագահը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ

ր դեմ ես