ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի 73-րդ գագաթաժողովում կրկին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: «Հայաստանի երիտասարդները երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններով ցույց տվեցին ժողովրդավարությունն առաջ մղելու համար իրենց ձայնն օգտագործելու ներուժը»,- ասել է Գուտերեշը: