ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի հարցով համաժողովի ժամանակ իրանական իշխանություններին «անօրինականության ռեժիմ» է անվանել և կոչ է արել եվրոպական երկրներին խզել բոլոր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: «Վերջին 40 տարում Իրանի ձեռքբերումները ցույց են տվել, որ նա ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողների թվում է: Սա իրական անօրինականության ռեժիմ է», հայտարարել է Պոմպեոն՝ մեղադրելով Իրանին Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում ահաբեկչությունների կազմակերպման մեջ:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը կցանկանար, որ ավելի շատ եվրոպական պետություններ հետևեին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած պետությունների օրինակին: «Որպես ահաբեկչության աջակցությանն արդար պատասխան՝ մի քանի շաբաթ առաջ մեր դաշնակիցները դադարեցրել են բոլոր դիվանագիտական ուղևորությունները դեպի Իրան… Հույս ունենք տեսնել ավելի շատ նմանատիպ քայլեր այլ եվրոպական երկրների կողմից»,- նշել է պետքարտուղարը: