ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալիս դահլիճում իրեն լսող համաշխարհային առաջնորդներին և դիվանագետներին ստիպել է ծիծաղել, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ պատճառը եղել է ԱՄՆ նախագահի պարծենկոտ հայտարարությունը: Նախագահը ելույթում ասել է. «Երկու տարուց էլ քիչ ժամանակում ես և իմ վարչակազմն ավելի շատ գործ ենք արել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ, և դա ճիշտ է»:
Daily Mail-ը հավելում է, որ երբ ներկաները սկսել են ծիծաղել, Թրամփը դադար է տվել ու անկեղծորեն ասել, որ նման արձագանք չէր սպասում: «Ես, իհարկե, նման արձագանք չէի սպասում, բայց դա նորմալ է»,- ասել է նախագահը: