ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հասան Ռուհանի. Միջուկային Իսրայելը ամենամեծ սպառնալիքն է խաղաղությանն ու կայունությանը

Հասան Ռուհանի. Միջուկային Իսրայելը ամենամեծ սպառնալիքն է խաղաղությանն ու կայունությանը
26.09.2018 | 12:11

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ միջուկային պոտենցիալ ունեցող Իսրայելը «տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության ամենամեծ սպառնալիքն է»: Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում նա ասել է. «Իսրայելը, որը զիված է միջուկային պոտենցիալով և մյուսներին կոպտորեն միջուկային ոչնչացմամբ է սպառնում, ամենասարսափելի սպառնալիքն է տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանն ու կայունությանը»:


Իրանի նախագահի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ամենալուրջ ճգնաժամը Պաղեստինի հարցն է, որը «բռնազավթել է Իսրայելը»: Նա հայտարարել է, որ «պաղեստինցինեի նկատմամբ Իսրայելի հանցագործություննները» հնարավոր չէին լինի առանց ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական օգնության: Իրանի նախագահը վստահ է՝ Եմենի հակամարտությունը կարելի է կարգավորել ներքին բանակցությունների միջոցով՝ առանց արտաքին միջամտության: Սիրիայի հակամարտության մասին խոսելով՝ Ռուհանին նշել է, որ կարելի է կարգավորել միայն «Սիրիայի ներսում երկխոսության միջոցով»:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ