ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը կֆինանսավորի միայն «Ամերիկայի բարեկամներին»

ԱՄՆ-ը կֆինանսավորի միայն «Ամերիկայի բարեկամներին»
26.09.2018 | 12:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ապագայում ԱՄՆ-ն պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել միայն «Ամերիկայի բարեկամներին» և ստուգել` «ինչն է գործում և ինչը՝ ոչ, և արդյոք մեր դոլարներն ու մեր պաշտպանությունը ստացած երկրները հաշվի առնու՞մ են մեր շահերը»` ինչպես հայտարարել է սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն: Թրամփը քննադատել է Գերմանիային և «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Նրա խոսքով՝ «եթե Գերմանիան չփոխի իր ուղղությունը, կախված կլինի ռուսական հումքից»:


Լեհաստանը, որը փորձում է անկախանալ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումից, ԱՄՆ նախագահի գովասանքին է արժանացել: Վարշավան Վաշինգտոնին խնդրել է իր տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայել:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ