ԱՄՆ-ը թույլ չի Իրանին արգելափակել Օրմուզի նեղուցը և կարծում է, որ Թեհրանը չի կարող բացառիկ իրավունքների հավակնել այդ ջրային տարածքի նկատմամբ` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ «Միություն ընդդեմ միջուկային Իրանի» (United Against Nuclear Iran) ՀԿ-ում ելույթի ժամանակ:
«Այսօրվա դրությամբ Իրանի նավերը միջազգային ջրերում ճնշում են այլ երկրների նավերին միջազգային իրավունքները խախտող հիմունքներով»,-ասել է Պոմպեոն:
«Եթե Իրանի ռեժիմը կարծում է, որ Օրմուզի նեղուցը ամբողջությամբ իրենց է պատկանում, նրանք կարող են խաղասեղանին դնել իրենց վերջին ռիալը, ԱՄՆ-ն երբեք դա թույլ չի տա»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Երկուշաբթի Իրանի նախագահ Հասան Ռուհանին ամերիկյան NBC հեռուստաալիքին հարցազրույցում չէր բացառել, որ Թեհրանը կարող է փակել Օրմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը շարունակի երկրի նկատմամբ իր «պատժամիջոցային քաղաքականությունը»: