ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հիքմեթ Հաջիև. Փաշինյանի հայտարարությունները կարող են կաթվածահար անել բանակցային գործընթացը

Հիքմեթ Հաջիև. Փաշինյանի հայտարարությունները կարող են կաթվածահար անել բանակցային գործընթացը
26.09.2018 | 21:55

Մի քանի ժամից Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանը պետք է երկխոսի Ստեփանակերտի հետ, հրաժարվի խնդրի ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևն ասել է, թե դրանք կարող են ամբողջովին կաթվածահար անել բանակցային գործընթացը: «Եթե Հայաստանն ուզում է առաջընթացի հասնել բանակցություններում, պետք է իրագործի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից և դադարի խոչընդոտել ադրբեջանցի փախստականների վերադարձին»` ասել է Հաջիևը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ